News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները վերջին օրերին ջանքեր են գործադրել՝ Արեւելյան Գուտայից ենթադրյալ քիմիական հարձակման հետեւանքով զոհերի դիակների դուրսբերման համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով բրիտանական The Guardian թերթը: Հրապարակման համաձայն՝ ամերիկացի փորձագետները փորձում են պարզել՝ օգտագործվել են արդյոք քլորից ավելի ուժեղ թունավորր քիմիական նյութեր:

Նմուշները հնարավոր է վերցնել Սիրիայից՝ օգտագործելով մաքսանենգների կողմից օգտագործված երթուղիները, այդ թվում` դեպի Հորդանան տանող, նշում է պարբերականը:

«Փորձագիտության համար նմուշների, մասնավորապես՝ զոհերի դիակների ստացումը, առաջնահերթություն էր այս շաբաթ, մինչդեռ ԱՄՆ-ն փորձում է պարզել՝ այս դեպքում քլորից բացի այլ նյութ օգտագործվել է, թե ոչ»,- գրում է թերթը:

Թերթը մեջբերում է անանուն ամերիկացի պաշտոնյային, ով նշել է, որ նման նյութերի հետքերը կարող են հայտնաբերվել զոհերի արյան կամ մեզի մեջ՝ քիմիական հարձակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ