News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ին, սահմանել է նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաեւ պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության եւ էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը:

Ըստ այդմ, կսահմանվեն մի շարք պահանջներ, որոնք միտված են, մասնավորապես, էներգաարդյունավետության հաշվարկման մեթոդաբանության միասնական ընդհանուր ձեւաչափի ներդրմանը, շենքերում էներգաարդյունավետության նվազագույն ցուցանիշների կիրառմանը, շենքերի ջեռուցման, օդափոխման եւ օդի լավորակման համակարգերի փորձաքննության կազմակերպմանը, էներգաարդյունավետության սերտիֆիկատների տրամադրմանը եւ տեսչական հաշվետվությունների անկախ վերահսկման համակարգերի ներդրմանը:

Արդյունքում ակնկալվում է բարելավել շենքերի էներգաարդյունավետության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական դաշտը, որի արդյունքում նախատեսվում է էականորեն նվազեցնել շենքերում օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները, կրճատել օբյեկտների շահագործման ծախսերը եւ դրանցում ապահովել նորմատիվային հարմարավետության պայմանները: Կկարգավորվեն նաեւ բնապահպանական խնդիրներ, մասնավորապես՝ էականորեն կնվազեցեն վնասակար նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ:

Կարեւորելով ընդունված որոշումը՝ Կարեն Կարապետյանը նշել է, ըստ այդմ շենքերի էներգաարդյունավետության ոլորտում նոր մշակույթի հիմք է դրվում:

Կառավարությունը հաստատել է նաեւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը, որը միտված է ընկերության արդյունավետ եւ թափանցիկ կառավարմանը, կարողությունների զարգացմանն ուղղված ներդրումների իրականացմանը, երկարաժամկետ հեռանկարում ֆինանսական կայուն վիճակի ապահովմանը, հաշվառման համակարգի կատարելագործմանը, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Ծրագրի արդյունքում կապահովվի անվտանգ եւ հուսալի էլեկտրահաղորդման համակարգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ