News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխանախարարի հետ բանակցություններից հետո բողոքի ակցիա անցկացնող բեռնատարի վարորդները բացեցին Երեւան-Գյումրի մայրուղու Ուջանի հատվածը:

Նշենք, որ փոխնախարարը վարորդներին խոստացավ, որ բեռնատարները 5.5 տոննայից ավել բարձելու դեպքում դեռեւս տուգանքներ չեն կիրառվի, մինչեւ  օրենքում համապատասխան  փոփոխություններ կատարվեն:

NEWS.am-ի հետ զրույցում վարորդներն ասացին, որ իրենք վճռական են տրամադրված եւ եթե իրենց խնդիրը չկարգավորվելու դեպքում Բաղրամյանի պողոտան բեռնատարներով կփակեն:

Նշենք, որ այսօր բեռնատարների վարորդներն այսօր՝ ապրիլի 12-ին, մի քանի ժամ շարունակ փակել էին  դեպրի Երեւան եկող մայրուղու Ուջանի հատվածը եւ պահանջում էին, որ բեռնատար մեքենաները սահմանվածից ավելի բարձելու դեպքում տուգանքներ չկիրառեն:

Տպել
Ամենաշատ