News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության ավտոերթի մասնակիցները կարողացել են անցել Բաղրամյան պողոտայով եւ իրազեկման ակցիա են արել Երեւանի փողոցներում։

Ավտոերթը մեկնարկել էր Բրազիլիայի հրապարակից եւ միացել Մաշտոցի պողոտայում հավաքված ցուցարարներին։ Որից հետո որոշվել էր ավտոերթ անել դեպի Բաղրամյան պողոտա՝ իրազեկելով վաղը՝ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին։

Ցուցարարները նա որոշել են միանալ դեպի Երեւան շարժվող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանին, սակայն ուշ ժամի պատճառով իրազեկում են արել միայն Երեւանում։ Ակտիվիստ Դավիթ Սանասարյանը նաեւ ճանապարհին մի արագաչափ է փակել կպչուն ժապավենով։

Նշենք, որ այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները անսպասելիորեն փակել էին Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակի հատվածում։

Ցուցարարները նաեւ վրան էին դրել փողոցի մեջտեղում։ Ոստիկանները հանել եւ տարել էին վրանը, սակայն մոտ մեկ տասնյակ երիտասարդներ նստել էին գետնին, անգամ պառկել եւ փակել են պողոտայի երթեւեկությունը։ Անցնող մեքենաների մի մասը ազդանշաններով ողջունում էր ցուցարարներին, մյուս մասն էլ դժգոհում, որ փակել են փողոցը։ Ոստիկաններն ուժով բացել էին փողոցը։

Ցուցարարների մեկ այլ խումբ էլ ավտոերթ էր սկսել Բրազիլիայի հրապարակից եւ շարժվելու են դեպի Ազատության հրապարակ։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ