News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ղեկավարությունը մտադիր է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ քննարկել Սիրիայում ԱՄՆ-ի եւ դաշնակիցների կողմից ռազմական գործողություններ սկսելու պարագայում «Ինջիրլիք» ռազմաբազայի օգտագործման հնարավորությունները։  Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Ակսոյը, գրում է ՏԱՍՍ-ը։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ապրիլի 16-ին պաշտոնական այցով կժամանի Անկարա, որտեղ նախատեսվում է հանդիպել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի, արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի եւ պաշտպանության նախարար Նուրետին Ջանիկլիի հետ:

Սպասվում է, որ բանակցությունների գլխավոր թեմաներն են լինելու Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը, «Ձիթապտղի ճյուղ» գործողությունը, ինչպես նաեւ ՆԱՏՕ գագաթնաժողովի նախապատրաստումը, որը նախատեսված է  անցկացնել 2018 թվականի հուլիսի 11-ին Բրյուսելում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ