News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անկարայի դատախազությունը քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության 8 պատգամավորների անձեռնխելությունից զրկելու պահանջ է ներկայացրել Արդարադատության նախարարություն։

Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազությունը քրդական կուսակցության 8 պատգամավորների, որոնց մեջ է նաեւ Կարո Փայլանը, մեղադրում է թուրք ազգին, Թուրքիայի նախագահին վիրավորելու եւ «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» մեջ։

Կոնկրետ Կարո Փայլանին պատրաստվում են մեղադրանք առաջադրեն 2017-ին Կանադայում մի հարցազրույցում հայտարարությունների հետ կապված։ Նա մեղադրվում է թուրք ազգին եւ Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ։

Նշենք, որ Անկարայի դատախազության պահանջը պետք է ուսումնասիրի Արդարադատության նախարարությունը, որից հետո եթե արդարացի համարի մեղադրանքները, ապա խորհրդարանի նախագահին են ներկայացվելու պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու պահանջները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ