News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն համաձայնել է, որ Միացյալ Նահանգների հարձակումը Հյուսիսային Կորեայի վրա աղետ կլինի, փոխանցում է AP-ն։

Պետքարտուղարի պաշտոնում նրա հաստատմանը նվիրված Սենատի լսումների ժամանակ Էդ Մարկեյի ռազմական գործողությունների վտանգների մասին հարց է ուղղել Պոմպեոյին՝ մեջբերելով Պենտագոնին, որ Փհենյանի միջուկային  ծրագրի բոլոր բաղադրիչները ոչնչացնելու միակ միջոցը ցամաքային ներխուժումն է, որը մի քանի օրվա ընթացքում տանյակ հազարավոր ամերիկացիների զոհվելուն կարող է հանգեցնել։ Պոմպեոն պատասխանել է, որ կարող է պատկերացնել մի իրավիճակ, երբ Ամերիկան ստիպված կլինի հրաժարվել դիվանագիտությունից, եթե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ուղղակի սպառնա ԱՄՆ-ին։ Մարկեյը նկատել է, որ միջուկային Հյուսիսային Կորեայի վրա ԱՄՆ-ի հարձակումն աղետ կլինի։ Պոմպեոն համաձայնել է։

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան չպետք է պարգեւատրում սպաստի Միացյալ Նահանգների հետ բանակցություններից, քանի դեռ անշրջելիորեն միջուկային զենքից հրաժարվելու քայլեր չի ձեռնարկել։ Պատասխանելով հարցին, թե իր կարծիքով, Հյուսիսային Կորեան կհրաժարվի միջուկային զենքից՝ Պոմպեոն նշել է, որ պատմական վերլուծությունը լավատեսական չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ