News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետքարտուղարի պաշտոնում Դոնալդ Թրամփի թեկնածուն՝ Մայք Պոմպեոն  Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ «փափուկ ուժը» Ռուսաստանի հետ հարաբերություններում «այժմ ավարտվել է»։ Այն, ինչ նկատի է ունեցել նա «այժմ»–ի ներքո, հետաքրքիր վերապահում է, գրում է Bloomberg–ի սյունակագիր Լեոնիդ Բերշիդսկին։ 

ԱՄն–ում իշխում է այն կեղծ պատկերացումը, որ Թրամփը վերջերս է կոշտ քաղաքականություն սկսել վարել Ռուսաստանի նկատմամբ։ Մեկ հայացքը պուտինյան Ռուսաստանի նկատմամբ նրա վարչակազմի երկարատեւ թշնամանքի ժամանակագրությանը կցրի այդ պատկերացումը։ 

Այն ներառում է «ռուսական բազեների» նշանակումները, ինչպիսիք են՝ ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին եւ Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Մայք Պոմպեոն, 2017 թ. ապրիլին առաջին հրթիռային հարվածը Պուտինի դաշնակից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռազմական կառույցների ուղղությամբ, օգոստոսին ԱՄՆ–ում երեք ռուսական դիվանագիտական առաքելությունների հանկարծակի փակումը, դեկտեմբերին Ուկրաինային մահացու զենքի տրամադրման որոշումը, փետրվարին Սիրիայում ռուսական վարձկանների ուղղությամբ մահացու հարձակումը։ Ռուսաստանի հետ հարաբերություններում Թրամփն իր թվիթներում կարող է օգտագործել «մահակ ու քաղցրաբլիթ»՝ սկզբում սպառնալով Ռուսաստանին «գեղեցիկ եւ խելացի հրթիռներով», ապա հայտարարելով, որ երկու երկրների միջեւ այդքան վատ հարաբերությունների պատճառ չկա։ Սակայն ամերիկացիները պետք է համակերպվեն, որ Թրամփը, ինչպես սոցիալական ցանցի շատ այլ օգտատերեր, լեզուն օգտագործում են  հույզեր արտահայտելու եւ ոչ թե հստակ ուղերձներ հղելու համար։ 
Այս շարքում վերջին քայլերը ռուս դեսպանների զանգվածային արտաքսումն էր Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված, ռուսական միլիարդատերերի նկատմամբ սահմանված խիստ պատժամիջոցները եւ թարմ հակառուսական նշանակումները (Պոմպեոն՝ պետքարտուղարի պաշտոնում եւ Ջոն Բոլթոնը՝ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում)։ Սրանից ակնհայտ է դառնում, որ սա էսկալացիա է, ոչ թե քաղաքականության փոփոխություն։ 
Իսկ Ռուսաստանի նկատմամբ «փափուկ քաղաքականության տարիների» ներքո Պոմպեոն նկատի է ունեցել Օբամայի վարչակարգին, որի ավարտը եկել է Թրամփի պաշտոնավարմամբ։ 

Նախագահ Թրամփի հակակրեմլյան ուղղվածությունը  շատերը վերագրում են հանրապետականներին, վարչակազմում «հասուն տղամարդկանց» խորհուրդներին։ Սակայն, հեղինակի կարծիքով, Թրամփը հազվադեպ է խորհուրդներ փնտրում կամ լսում դրանք։ Նա հաղթանակ է ցանկանում։ Թվում էր, թե Թրամփն ավելի զիջող Պուտինի էր սպասում  այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ Թրամփը «վառ» եւ «տաղանդավոր» անհատականություն է։  
Սակայն, Լեոնիդ Բերշիդսկինի համոզմամբ, Պուտինը պաշտպանում էր Թրամփի թեկնածությունը միայն քաոսի տեսակետից ելնելով, որի մեջ կհայտնվեր ամերիկյան վարչակարգը։

Թրամփի համար բիզնեսն ու քաղաքականությունը մաչոների մրցակցություն է։ Նա փորձում է ապացուցել, որ ինքը եւ ոչ թե Պուտինն է «800–ֆունտանոց գորիլան»։

Մաչոների առճակատման տրամաբանությամբ այն կվերածի մարտի, եթե կողմերից մեկը զիջումների չգնա։ Պուտինի առավելությունն այն է, որն ավտոմատ կշրջանցի Թրամփին, եթե նա չվերընտրվի 2020 թվականին։ 
Հեղինակի կարծիքով,  Սովետական Միության փլուզումից ի վեր առավել քան երբեւէ ԱՄՆ–ն ու Ռուսաստանը պետք է  սահմանեն թշնամական բախման սահմանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ