News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքվել են մի խում ուսանողները, որոնք դասադուլ են սկսել։

Դասադուլին մասնակցող ուսանողներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք միացել են «Իմ քայլը» նախաձեռնությանը եւ նպատակ ունեն ուսանողներին տեղեկացնել, որ այսօր` ապրիլի 13 ին, ժամը 18.30-ին Ազատության հրապարակում բողոքի հանրահավաք է տեղի ունենալու ընդդեմ Սերժ Սարգսյանի վերարտադրության: 

Ուսանողները բարձրախոսով վանկարկում էին «դասադուլ», «Քայլ արա, մերժիր Սերժին» եւ կոչ էին անում բոլոր ուսանողներին միանալ իրենց: Նրանք նշեցին, որ ժամը 13.00-ին գնալու են «Հյուսիսային» ավտոկայան դիմավորելու քայլարշավով Երեւան հասնող Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ մի խումբ ուսանողներ Երեւանի պետհամալսարանում իրազեկման ակցիա են իրականացրել ապրիլի 13-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի մասին եւ բաժանել են #ԻմՔայլը շարժման թռուցիկները, որի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Մասնավորապես, ԵՊՀ անվտանգության պետը հարձակվել է ուսանողների վրա, քաշքշել նրանց եւ խլել թռուցիկները: Ուսանողները միջադեպի մասին ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որը կավարտվի ապրիլի 13-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներով: Նանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցել ԱԺ-ում վարչապետի ընտրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ