News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրությունները: Հերթականը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերին, սակայն երկրի նախագահ Իլհամ Ալիեւը ինչ-ինչ պատճառներով որոշել էր մինչեւ աշուն չհետաձգել եւ ավելի շուտ վերընտրվել:

ԿԸՀ հայտարարած ընտրողների ահռելի մասնակցության պայմաններում Ալիեւը ընտրողների ոչ պակաս ահռելի ձայներ է ստացել՝ մոտ 90 տոկոս: Սրանով պետական մեքենան փորձել է ցույց տալ ադրբեջանցի ժողովրդի միասնությունը եւ իշխանություններին աջակցությունը: Սակայն, ինչպես հաճախ տեղի է ունենում ավտորիտար պետություններում,  ենթակաները գերջանացել են, եւ պատկերը չափից ավելի կարամելագռեհիկ է ստացվել:

Հրավիրված եվրոպական դիտորդները պատկերը չեն գնահատել եւ ընտրությունները քննադատել են: Այսպես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցում հստակ նշված է, որ Ադրբեջանում ընտրություններն անցել են հիմական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման իրավիճակում, որոնք անհրաժեշտ են իրապես ժողովրդավարական ընտրարշավի անցկացման համար: Դիտորդները նշել են պարտադիր ընթացակարգերի զանգվածային անտեսման, թափանցիկության բացակայության եւ բազմաթիվ լուրջ խախտումների մասին, ներառյալ քվեատուփեր քվեաթերթերի զանգվածային լցոնումները: Համանման կարծիքի են ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ ԽՎ դիտորդները:

Եվրոպական դիտորդների քննադատությունը դուր չի եկել իշխանություններին ու նրանց կերակրամանից սնվող լրատվամիջոցներին։ Երկրորդները փորձել են ձախողել դիտորդների մամուլի ասուլիսը։ Առաջիններն էլ մի շարք հայտարարություններ են արել։ Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը Twitter-ում իր հրապարակման մեջ հայտնել է ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին։ Ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրետ Սադիխովը նկատել է «հայկական հետք»։ Միլլի մեջլիսի՝ հասարակական միավորումների ու կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւի լիազոր ներկայացուցիչ Սիյավուշ Նովրուզովն առաջարկել է «դիտորդների զեկույցը հանձնել օդանավակայանում», այլ կերպ ասած՝ նրանց արտաքսել երկրից։ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիեւը հայտնել է, որ նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ, ԺՀՄԻԳ ու ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների նախնական հաշվետվությունը Ադրբեջանի ԱԳՆ-ն անարդար ու կողմնապահ է համարում։  «Այդ իսկ պատճառով առաքելությունների ներկայացուցիչներին կանչել են ԱԳՆ, որտեղ նրանց վճռական բողոք են հայտնել»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Տրամագծորեն հակառակ տեսակետ ունի ադրբեջանական ընդդիմությունը։  «Արտահերթ նախագահական ընտրությունները համատարած կեղծվել են ու չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Ընդդիմությունը խաղաղ միջոցներով պայքարելու է այդ ընտրությունների արդյունքների դեմ», հայտնել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին։ Նա նաեւ նշել է, որ ընտրությունները այլընտրանք չեն ունեցել, քանի որ դրանց չեն մասնակցել առաջատար ընդդիմադիր ուժերը, իսկ քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները ճնշվել են։   

Արհամարհելով ե՛ւ առաջիններին, ե՛ւ երկրորդներին՝ անայլընտրանք նախագահն իր հաղթանակն է տոնում: Ուշագրավ է, որ նա դա սկսել է մզկիթի բացմամբ: Ապա հետեւել են համերգները եւ փողոցներում ելույթները՝ լեցուն պայծառ ապագայի խոստումներով:

Մինչ Բաքուն ուրախանում է բեղավոր առաջնորդի հաղթանակով եւ վիրավորվածի կեցվածք ընդունում դիտորդների արդարացի քննադատության պատճառով, ԵՄ-ում անհրաժեշտ են համարել հիշեցնել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ խորհուրդների կատարման կարեւորության մասին:

Մինչդեռ, ոչ օբյեկտիվության մեջ մեղադրելով ընդհանրապես եվրոպական դիտորդներին եւ մասնավորապես ԵԱՀԿ-ին, Բաքվին հարկ էր հիշել այս կառույցի նկատմամբ սեփական վերաբերմունքը: Ադրբեջանի իշխանությունները նախ վերացրեցին այդ կազմակերպության սեփական գրասենյակը, այնուհետեւ հասան Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը՝ կազմակերպությանը շանտաժի ենթարկելով մտացածին մեղադրանքներով: Ավելին՝ Բաքուն այնքան ցած գլորվեց, որ փորձեց կարեւոր հարցով հայտարարություն կատարել ԵԱՀԿ դեսպանի անունից եւ բռնվեց հանցագործության պահին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ