News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախի Քաշաթաղի շրջանի «Տաք ջրեր» կոչվող տարածքում 2016թ.-ի մայիսի 21-ին մահացած  3 երիտասարդներից Արտյոմ Բլբուլյանի ընտանիքի համար մինչեւ այսօր պարզ չէ, թե իրենց տղան ինչպես է անծանոթների հետ հայտնվել դեպքի վայրում:

NEWS.am-ի հետ զրույցում մահացած երիտասարդի հայրը՝ Մերսիկ Բլբուլյանը, պատմեց, որ որդին Քաշաթաղում հովիվ էր, երբ դեպքը տեղի է ունեցել:

«Տղաս մահացածներից ոչ մեկին չի ճանաչել, միայն ողջ մնացած տղաներից մեկին է ճանաչել: Դեպքի օրը նրան զանգել, կանչել են այնտեղ, բայց թե ով է կանչել, ինչի համար, հայտնի չի: Էն մեկը, որին տղաս ճանաչել է, ինձ պատմել է, թե տղաս իրեն փրկել է, բայց ո՞նց է ստացվում, որ տղաս իրեն փրկում է, բայց ինքն է մահանում: Մենք համոզված ենք, որ տեղի ունեցածը սպանություն է»,- ասաց Մերսիկ Բլբուլյանը:

Նրա խոսքով, իրավապահներն ամեն կերպ թաքցնում են իրականությունը: Նշենք, որ հարուցված քրեական գործի կարճումը Բլբուլյանները վիճարկել են Արցախի Հանրապետության Վերաքննիչ դատարանում. «Դատարանը մեր բողոքը մերժել է, ասում է՝ ժամկետներն անցել են, բայց քննիչը դիտավորյալ էնքան է ուշացրել թղթերի փոխանցումը մեզ, որ մենք չկարողանանք վիճարկել դրանք: Դատարանում էլ կանգնում, ինձ ասում են՝ բատարեն վառվել ա, բա դա միակ մինուճարին կորցրած ծնողին ասելու բա՞ն ա»:

Հիշեցնենք, որ իրավապահները վստահեցնում են, որ կատարվածը դժբախտ պատահար է եւ երիտասարդները խեղդվել են լճից դուրս եկող գազից, մինչդեռ մահացած երիտասարդներից Կարեն Ալավերդյանի ու Արտյոմ Բլբուլյանի ընտանիքները պնդում են՝ սպանություն է եւ դրա մասին վկայում են փորձաքննությունների պատասխանները: Ըստ հարազատների՝ փորձաքննությունների եզրակացությունների համաձայն, ջուրը մաքուր է եղել, տղաների օրգանիզմում թույն չի հայտնաբերվել, տղաները ծեծի են ենթարկվել կոշտ ու բութ գործիքներով, մահը վրա է հասել պայքարելու ընթացքում եւ վնասվածքները ստացվել են կենդանության օրոք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները…
«Սիրահարների այգում» օդաճնշիչ ատրճանակով հարվածել է օտարերկրացու գլխին, հափշտակել պայուսակը․ երիտասարդը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում…
Ամենաշատ