News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ուսանողական ֆորումի մասնակիցներին:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է նմանատիպ միջոցառումների կարեւորությունը ուսանողներին միեւնույն գաղափարների շուրջ համախմբելու, նրանց միջեւ շփումները ակտիվացնելու, համահայկական կարեւորության խնդիրների քննարկման եւ մտքերի փոխանակման տեսանկունից: Այնուհետեւ խորհրդարանի նախագահը հանդես է եկել «ԱՀ անցած ուղին. ձեռքբերումներ եւ հեռանկարներ» թեմայով բանախոսությամբ:

«Ղարաբաղյան շարժման 30-ամյա ճանապարհը հայ ժողովրդի համար ինքնությունը վերագտնելու, տարիներով նենգափոխված դիմագիծը մաքրելու, դարավոր ավանդույթները վերականգնելու եւ արժեքները վերագնահատելու ժամանակշրջան էր: Կասկած չկա, որ այդ գործում մենք հաջողել ենք, քանզի այսօր ունենք անկախությունը վաստակած Հայաստանի Հանրապետություն, ազատագրված ու զարգացող Արցախ եւ զույգ հայկական պետականությունը փայփայող Սփյուռք»,- առանձնացրել է Աշոտ Ղուլյանը:

Անդրադառնալով հեռանկարային ծրագրերին եւ դրանցում երիտասարդության մասնակցությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ ամենակարեւոր նպատակներից է Արցախի միջազգայնացումը, մասնավորապես արտաքին աշխարհում Արցախը որպես ակտիվ, ստեղծարար ու մտածող երիտասարդների երկիր ներկայացնելը: Այս բնագավառում կարեւորվել է կրթական ոլորտում հետեւողական բարեփոխումների, մասնագիտական ճիշտ կողմնորոշման եւ երիտասարդության ներգրավվածության անհրաժեշտությունը:

Բանախոսության ավարտին խորհրդարանի ղեկավարը, դիմելով ՀՀ բուհերի ուսանողներին, խորհուրդ է տվել ապագան պլանավորելիս մտածել ոչ միայն Երեւանում կամ ՀՀ մյուս քաղաքներում աշխատելու մասին, այլ անպայմանորեն դիտարկել Արցախը՝ վստահ լինելով, որ Արցախում նրանց կարիքը միշտ կա:

Պատասխանելով ֆորումի մասնակիցների հարցերին՝ անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, դրանում Արցախի մասնակցությանը, հայկական կողմի դիրքորոշումներին եւ այլ թեմաների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ