News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ապրիլի 13-ին աշխատանքն է սկսել ԱՊՀ ՄԽՎ 47-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ լիագումար նիստի աշխատանքին ներկա են եղել միջազգային տարբեր խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ի թիվս մի շարք հարցերի քննարկվել է նաեւ «Անդամ պետությունների միջմշակութային երկխոսություն. իրավիճակը, հեռանկարները եւ իրավական ապահովումը», որի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը:

Նա ընդգծել է, որ ԱՊՀ տարածքում միջմշակութային երկխոսությունը մարդասիրական համագործակցության զարգացման գործոն է, որը միավորում է տարբեր մշակույթներ ունեցող մարդկանց: Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ վեհաժողովն այս տարիների ընթացքում իրականացրել է անդամ պետությունների փոխշահավետ համագործակցություն՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա եւ էական ներդրում ունի մոդելային օրենսդրության զարգացման գործում:

ՀՀ ԱԺ պատգամավորը կարեւորել է, որ վեհաժողովը կազմավորման առաջին տարիներից մշտապես անցկացրել է մշակութային միջոցառումներ՝ փառատոններ, տարեդարձեր, ցուցահանդեսներ, համաժողովներ, մրցույթներ, հրատարակչական ծրագրեր եւ այլն: Դրանցից Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է մասնավորապես «Հանդիպումներ Ռուսաստանում» ԱՊՀ եւ Բալթյան երկրների ռուսական թատրոնների միջազգային փառատոնին, որին մասնակցել է Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը: Նա առանձնացրել է նաեւ Հայաստանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, որին մասնակցում են երիտասարդ ջութակահարներ, թավջութակահարներ, դաշնակահարներ եւ կոմպոզիտորներ: Զեկուցողը խոսել է «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» ծրագրի մասին:

Ընդգծելով միջմշակութային երկխոսության խորացումն անդամ պետությունների միջեւ՝ ԱԺ պատգամավորը կարեւորել է երկարաժամկետ մշակութային ծրագրերի իրականացումը: Հերմինե Նաղդալյանի համոզմամբ՝ արդի պայմաններում ԱՊՀ երկրների մշակութային ինտեգրումը կարեւորագույն գործոն է սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին հասնելու եւ մարդասիրական խնդիրների լուծման համար կառուցողական երկխոսության ձեւավորման գործում:

Քննարկվել են նաեւ նորարարական տեխնոլոգիաների, գիտակրթական, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների մոդելային օրենքների մշակմանը վերաբերող հարցեր:

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը եւ Միհրան Հակոբյանը: Նիստին ներկա են եղել նաեւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Նիստի ավարտին ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով, ամփոփել նիստի արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ