News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանն իր վարույթում քննվող` բռնությամբ զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործով ապացույցներ է կեղծել:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ռ. Կարապետյանը 27.10.2017թ.-ին վարույթ է ընդունել Երեւանում գործող Մոսքոու դիսկո ակումբում 16.10.2017թ.-ին մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի նախաքննության ընթացքում միջադեպի մասնակիցները` Հովհաննես Աղաքարյանը, Անդրանիկ Փարվանյանը եւ Սվետլանա Իբրաջյանը հարցաքննվել են որպես վկաներ եւ ցուցմունքներ տվել նշված ակումբում իրենց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փոխադարձ հայհոյանքներ տալու եւ միմյանց հարվածներ հասցնելու մասին:

Քննիչ Ռ. Կարապետյանը, գիտակցելով, որ նման պայմաններում վերը նշված երեք անձանց արարքները քրեորեն պատժելի են, ցանկացել է կարճել քրեական գործի վարույթը եւ վերջիններիս քրեական պատասխանատվության չենթարկել: Այդ նպատակով քննիչը վկաներից Ս. Իբրաջյանին հայտնել է, որ եթե վերջինս փոխի իր նախկին ցուցմունքը` հերքի վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու եւ փոխադարձ հարվածներ հասցնելու հանգամանքները, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից:

Միաժամանակ քննիչը Ս. Իբրաջյանին  հավաստիացրել է, որ վիճաբանության մյուս կողմը նույնպես փոխելու է ցուցմունքները:

Ստանալով Ս. Իբրաջյանի համաձայնությունը` Ռ. Կարապետյանը վերջինիս անվամբ լրացրել է քրեական գործով ապացույց հանդիսացող` նրա ցուցմունքի բովանդակությամբ լրացուցիչ հարցաքննության մասին արձանագրություն, որում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որ Ս. Իբրաջյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դեպքի հանգամանքները ճիշտ չի ընկալել, վիճաբանության ընթացքում հայհոյանքներ չեն հնչել ու կողմերն իրար չեն հարվածել:

Այնուհետեւ, շարունակելով ապացույցներ կեղծելու ճանապարհով հիշյալ անձանց քրեական պատասխանատվությունից ազատելուն միտված իր գործողությունները` քննիչ Ռ. Կարապետյանը վիճաբանության մյուս կողմին` Հ. Աղաքարյանին եւ Ա. Փարվանյանին ներկայացրել է, որ Ս. Իբրաջյանն արդեն փոխել է իր ցուցմունքը` հերքելով վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու եւ միմյանց հարվածելու հանգամանքները եւ առաջարկել է, որ վերջիններս էլ նույնաբովանդակ ցուցմունքներ տան:

Ստանալով Հ. Աղաքարյանի եւ Ա. Փարվանյանի համաձայնությունը` Ռ. Կարապետյանը վերջիններիս անվամբ լրացրել է նրանց ցուցմունքների բովանդակությամբ լրացուցիչ հարցաքննության մասին արձանագրություններ, որոնցում մտցրել է կեղծ տեղեկություններ, որ վիճաբանության ընթացքում հայհոյանքներ չեն հնչել ու կողմերն իրար չեն հարվածել:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքները կատարելու` քրեական գործով ապացույցներ կեղծելու համար քննիչ Ռ. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվելու է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Ամենաշատ