News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չնայած հրեաների բարոյական պարտավորություններին, որը ժամանակակից պատմության ամենասարսափելի իրադարձություններն է վերապրել, Իսրայելը ակտիվ քայլեր չի ձեռնարկում, երբ խոսքը վերաբերում է այլ ազգերի ցեղասպանություններին: Այս մասին «Al Monitor» կայքի իր հոդվածում գրում է լրագրող Մազալ Մուալեմը:

ՄԱԿ-ը ցեղասպանությունների կանխարգելման մասին կոնվենցիա ընդունեց եւ 1949 թվականին Իսրայելը միացավ փաստաթղթին: «Իրականում դիվանագիտական պատկերացումները ու քաղաքական շահերը մարդկության դեմ հանցագործությունների դեպքում խոչընդոտում են միջամտությանը: Այսպես է նաեւ հարյուր տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության դեպքում: Իսրայելը, վախենալով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից, խուսափում է Առաջին համաշխարհային պատերազմում (1915-1918) իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումից », - գրում է հեղինակը:

 Լրագրողը գրում է, որ «մենք պետք է Հայոց ցեղասպանության հարցը թողնենք պատմաբաններին» պաշտոնական դիրքորոշումը չփոխվեց անգամ, երբ Էրդողանի իշխանության ժամանակ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացան:

Հեղինակը հիշեցնում է, որ 2015-ի Կնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնը բոլորին զարմացրեց, երբ խորհրդարանում նիստի  ժամանակ ասաց, որ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Չնայած նրա խոսքերին, Իսրայելը չի փոխել իր աշխարհայացքը: Մեկ տարի անց Կնեսեթի կրթության հանձնաժողովը վերսկսեց այդ հարցի քննարկումը եւ ճանաչեց Ցեղասպանությունը, սակայն այն պաշտոնական դիվանագիտական կշիռուն չունի », - նշում է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին. Գևորգ Դանիելյան
Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր…
Ամենաշատ