News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Այգեձորի արեւելյան մասի հանդամասում ականի պայթյունից տուժած քաղաքացիները Այգեձորի բնակիչնեեր են. 2-ը ամուսիններ են, մյուսն էլ նրանց օգնության գնացած համագյուղացի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց «Այգեձորի առողջության կենտրոն»-ի տնօրեն Մուրադ Գրիգորյանը՝ նշելով, որ ինքն է տուժածներին դեպքի վայրից տեղափոխել կենտրոն, արյունահոսությունը դադարեցրել, հակաշոկային միջոցներով մի փոքր վիճակը կայունացրել եւ անմիջապես տեղափոխել «Բերդի» հոսպիտալ:

«Տուժածներից 3-ն էլ Այգեձոր գյուղի բնակիչներ են: Ամուսիններով սինդրիկ հավաքելու են գնացել, գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող հանդամասում, հետո ականի վրա պայթելուց հետո 2 հոգի օգնության են եկել գյուղից: Մեկը տղամարդուն է օգնել, մյուսը կնոջն է օգնել, որ դուրս գա: Տղամարդուն օգնողը բարեհաջող հանել է, իսկ կնոջը օգնողը ինքն էլ է վնասվածք ստացել»,- պատմեց Մուրադ Գրիգորյանը:

Առողջության կենտրոնի տնօրենը պատմեց, որ տղամարդկանցից մեկի ոտնաթաթն է պոկվել, մյուսի ձեռքը՝ համարյա մինչեւ արմունկը, կինն էլ կրունկից է վնասվածք ստացել, ոտնաթաթը մնացել է, բայց սրունքը ջնջխված է:

Մուրադ Գրիգորյանը նշեց, այդ տարածքը ականապատված է եւ նախազգուշացնող նշաններ էլ տեղադրված են, սակայն ականի պայթյունի դեպքեր այդ տարածքում շատ են գրանցվում:

«80-ական թվականներից 15 հոգի վնասվածք են ստացել այդ տարածքում:  Փշալարներ, դրոշակներ կան տեղադրված, սակայն անտառով գնալով կողմնորոշումը կորցրել են տուժածները, չեն տեսել նշաները եւ ընկել են այդ ականապատված  տարածքը»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզում ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15:50-ի սահմաններում «Այգեձորի առողջության կենտրոն»-ից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ, «ձախ կրունկի ջնջխված վերք» ախտորոշմամբ եւ «ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորները Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Նվեր Ճ.-ն է, 32-ամյա Աստղիկ Պ.-ն է եւ 37-ամյա Արամ Դ.-ն։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում վերջիններս Այգեձոր գյուղի վարչական տարածքին պատկանող պաշտպանական նշանակության հենակետերից մեկին հարակից տարածքում սինդրիկ հավաքելիս են եղել, որի ժամանակ էլ տեղադրված ականը պայթել է, ինչի հետեւանքնով նշված անձինք վնասվածքներ են ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ