News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին եւ նրա տիկնոջը՝ Քրիստինա Սարկիսյանին:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Երեւանի քաղաքապետին է ներկայացվել «Ազնավուր» կենտրոնի ստեղծման նախագիծը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորել է այդ նախաձեռնությունն ու նկատել, որ այն նոր լիցք կհաղորդի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի գործունեությանը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ մեր քաղաքում է գտնվում մեծ հայորդի, ՀՀ ազգային հերոս, կենդանի լեգենդ  Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը: Այն իր ուրույն տեղն ունի մշակութային հարուստ պատմություն ու ավանդույթներ ունեցող Երեւանում: Դուք հանդես եք գալիս իսկապես կարեւոր նախաձեռնությամբ, եւ վստահեցնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է օգնել Ձեզ այդ հարցում: Վստահ եմ, որ թանգարանը կսկսի ավելի ակտիվ գործել եւ իր ուրույն նպաստը կբերի մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացման գործում, այն էլ հատկապես այս տարի, երբ նշում ենք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը, իսկ հոկտեմբերին էլ Երեւանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը եւ իր ջերմ ողջույններն է խնդրել փոխանցել հայազգի աշխարհահռչակ շանսոնյեին:

Իր հերթին, Երեւանի քաղաքապետին փոխանցելով Շառլ Ազնավուրի ջերմ ողջույնները, Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին ջերմ վերաբերմունքի ու աջակցության պատրաստակամության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ