News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան հրապարակել է Սկրիպալի գործով հետախուզական տվյալների մի մասը՝  «Skrypals- ի գործով» հետախուզության որոշ տվյալներ Ազգային անվտանգության խորհրդական ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկ Սեդվիլից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին ուղղված նամակի տեսքով, հաղորդում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Բրիտանական իշխանություններից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանն առնվազն հինգ տարի հետեւել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր նամակագրությանը: Սեդվիլի խոսքով՝ ԳՀՎ-ի կիբեր մասնագետները լրտեսել են Յուլյա Սկրիպալի էլեկտրոնային փոստն առնվազն 2013 թվականից:

Բացի այդ, ինչպես նշում են բրիտանական իշխանությունները, Ռուսաստանում 2000-ական թվականներին ծրագիր է ստեղծվել, որը ներառում էր նաեւ «հատուկ ստորաբաժանումներին» քիմիական զենքի օգտագործման ուսուցումը: Այս ստորաբաժանումները, մասնավորապես, ուսումնասիրում էին նյարդակաթվածային թույների փոխանցման միջոցները, այդ թվում նաեւ՝ դռների բռնակների միջոցով:

«Վերջին տասնամյակում Ռուսաստանն այս ծրագրի շրջանակներում ոչ մեծ քանակությամբ «Նովիչոկ» տեսակի թույն է արտադրել եւ պահել»,- հայտնել է Սեդվիլը: «Մեծ Բրիտանիան Շատ հազվադեպ է նման տվյալներ հրապարակում»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ