News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փրկագին ստանալու նպատակով առեւտրային ընկերության առեւանգված փոխտնօրենն ազատ է արձակվել Մերձմոսկվայում, լրագրողներին հայտնել է ՌԴ Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ 2018 թվականի ապրիլի 11-ին իրավապահ մարմիններին դիմել էր ուղեւորափոխադրումների ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի ղեկավարը՝ հայտնելով, որ գիշերը Սոլնեչնոգորսկ շրջանի Անդրեեւկա գյուղում անհայտ անձինք նրա տեղակալին ուժի կիրառմամբ նստեցրել են ավտոմքենայի մեջ եւ տարել անհայտ ուղղությամբ: Նրա ազատարձակման համար առեւանգիչները մեկ միլիոն ռուբլի են պահանջել:

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկաններին հաջողվել է ազատ արձակել առեւանգված տղամարդուն, իսկ կասկածյալները ձերբակալվել են: Առեւանգումն իրականացրել էին Ադրբեջանի Հանրապետության երեք աշխատող չունեցող քաղաքացիները»,- հայտնել է Վրադին

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
Ամենաշատ