News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սա արշավ էր ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի եւ ընդդեմ ՀՀԿ-ի։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում։

«Սա արշավ է  ընդդեմ հուսահատության, արշավ է՝ հանուն արժանապատվության։ Սա արշավ է ընդդեմ արտագաղթի, եւ հանուն նոր կյանքի։ 14 օրերի ընթացքում մենք ոտքով կտրեցինք 212 կմ կիլոմետր ճանապահ եւ կատարեցինք 320 հազար քայլ՝ այսօր, այստեղ ձեզ ողջունելու համար»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, այդ 14 օրերին իրենք տեսան կիսավեր ու կիսադատարկ գյուղեր, լքված վարելահողեր, աղբի մեջ կորած բնապատկերներ, ավերակ ճանապահներ, ոտոկսի տակ ճռռացող ժողովուրդ, երիտասարդությանը կեղեքող կազինոներ, Հայաստանը դատարկող միկրոավտոբուսներ։ «Եւ տեսանք ժողովրդի շրջանում տիրող համատարած զզվանք եւ ատելություն Սերժ Սարգսյանի եւ հանրապետական կուսակցության նկատմամբ։ Մարդիկ մեզ ողջունում էին, աղաչում, ավելի հաճախ պահանջում Հայաստանն ազատել Սերժ Սարգսյանից եւ ՀՀԿ-ի կեղեքիչ իշխանությունից»,- ասել է Փաշինյանն ու հավելել. «Հայաստանի ժողովուրդը գերի է վերցված իշխանության կողմից»։ Փաշինյանը ժողովրդի վիճակը համեմատել է նացիստական համակենտրոնացման ճամբարների գերիների վիճակի հետ։

Ըստ Փաշինյանի, Սերժ Սարգսյանը անվտանգության ոլորտի ամենաձախողված պաշտոնյան է 3-րդ հանրապետության պատմության մեջ։ «Իշխանությունը համոզում է, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է անվտանգության ոլորտում։ Իրականությունն այն է սակայն, որ Սերժ Սարգսյանը անվտանգության ոլորտի ամենաձախողված պաշտոնյան է 3-րդ հանրապետության պատմության մեջ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, Սարգսյանը միակ գերագույն գլխավոր հրամանատարն է, որը հողեր է կորցրել Ադրբեջանի դեմ պատերազմում։ «Այս կորստի պատասխանատվությունը բացառապես Սերժ Սարգսյանի ուսերին է։ 2000թ. նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարար՝ Սերժ Սարգսյանը ժառանգություն ստացած տարածաշրջանի ամենաուժեղ բանակը։ Յոթ տարի լինելով նախարար, մեկ տարի վարչապետ, տասը տարի գերագույն հրամանատար, Սերժ Սարգսյանը տանուլ է տվել ռազմական բալանսը Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում»,- նշել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել, թե զինվորներն էլ թալանչի իշխանությունների ձեռքին գերու կարգավիճակում են հայտնվել։

Տպել
Ամենաշատ