News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացիներից՝ հանցավոր խմբի կազմում խարդախությամբ տարբեր արժեքավոր իրեր հափշտակելու մի շարք դեպքեր:

2018 մարտի 1-ին Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ ինտերնետային կայքերից մեկում հայտարարություն էր տեղադրել իր «MSI 1080 TI» մոդելի տեսակրիչի վաճառքի վերաբերյալ, որից հետո իրեն զանգահարել է մի քաղաքացի եւ ներկայացել որպես գնորդ, սակայն խաբեությամբ հափշտակել է իր  խոշոր չափերի արժողության տեսակրիչը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացավում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հափշտակությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պարզվել մեխանիզմը, բացահայտվել նույն խմբի կողմից կատարված հափշտակության ընդհանուր առմամբ 7 դրվագ։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ծանոթացել են «List.am» ինտերնետային կայքում քաղաքացիների՝ տարբեր իրեր վաճառելու հայտարարություններին: Այնուհետեւ՝ զանգահարել եւ ներկայացել են որպես գնորդ, պայմանավորվել գնելու հարցում, տարբեր անձանց միջոցով վերցրել են ապրանքները, սակայն գումարը չեն վճարել եւ հափշտակել։ Նման  մեխանիզմով քաղաքացիներից խաբեությամբ  հափշտակվել են հիմնականում բջջային հեռախոսներ, նոթբուքեր, ոսկյա զարդեր:

Քննությամբ պարզվել է խմբի անդամներից մեկի ինքնությունը՝ Անդրանիկ Ղազարյան, ով, ըստ նախնական տվյալների, առնչություն ունի նաեւ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Անդրանիկ Ղազարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ խմբի գործողություններից հնարավոր է տուժել են նաեւ այլ անձինք։ Խնդրում ենք այն անձանց, ովքեր տուժել են լուսանկարում պատկերված անձի գործողություններից, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ խմբի բոլոր անդամների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ համարժեք քրեաիրավական  գնահատական տալու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ