News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին բռնաբարելու դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։

2018 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 11:05-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ 31-32 շաբաթական հղիությամբ կենտրոն հետազոտության է դիմել Լոռու մարզի բնակչուհի՝ ծնված 2004 թվականին։

Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահասը դարձել է սեռական բռնության զոհ, եւ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Անչափահասը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով պարզվել են դեպքի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նկատի ունենալով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ Խնդրում ենք  ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ անչափահասի լավագույն շահը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ ձեռնպահ մնալ վարույթի մասնակիցների՝ տուժողի եւ կասկածյալի նույնականացնող տվյալները, բնակության վայրի մասին տեղեկությունները հրապարակելուց։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ