News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս որոշում չի կայացրել այն մասին, թե արդյոք Միացյալ Նահանգները պետք է Սիրիայի դեմ ռազմական ուժ կիրառի: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին` ելույթ ունենալով Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր նախագահը դեռ որոշում չի կայացրել Սիրիայում հնարավոր գործողությունների մասին», - ասել է Հեյլին: Սակայն, եթե ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները որոշեն գործել Սիրիայում, ապա դա կլինի այն սկզբունքի օգտին, որի հետ մենք բոլորս համաձայն ենք», - ասել է ամերիկացի դիվանագետը:

Հեյլին իր ռուս գործընկեր Վասիլի Նեբենզային ասել է, որ չի հասկանում, թե ինչպես նա կարող է  անվրդով դեմքով ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Նրա կարծիքով, Անվտանգության խորհուրդը պետք է հանդիպում անցկացներ ոչ թե  Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի դեմ միակողմանի սպառնալիքների թեմայով, այլ քննարկեր ներկա իրավիճակում Ռուսաստանի գործողությունները եւ որոշումները:

«Մենք պետք է  քննարկենք այն գործողությունները, որոնք հանգեցրել են այս իրավիճակին: Մենք չպետք է դատապարտենք երկրին կամ երկրների խմբին, որոնք համարձակվել են պաշտպանել մեր ընդհանուր սկզբունքը՝ քիմիական զենքի չկիրառման սկզբունքը: Պետք  է դատապարտենք այն երկրին, որը միակողմանի կերպով կանխել է ԱԽ-ի աջակցությունն այս սկզբունքին: Միայն Ռուսաստանն է, որ ոչնչի առջեւ կանգ չառավ, որպեսզի պաշտպանի սիրիական ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառման բազմաթիվ դեպքերը», - ասել է նա:

Այս կապակցությամբ նա նշել է, որ Մոսկվան է միայն պատասխանատու Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննության կապակցությամբ ՄԱԿ-ի եւ ՔԶԱԿ-ի համատեղ մեխանիզմի վերացման  համար:

Միացյալ Նահանգները կարծում են, որ սիրիական իշխանությունները առնվազն 50 անգամ օգտագործել են քիմիական զենքը, սակայն այդ մասին հաղորդումները մի քանի անգամ ավելի շատ են, նշել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ