News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Եթե մարդկանց թիվը հասնի մինչեւ Փակ շուկա, իշխանափոխությունը երաշխավորում եմ»․ Այս պահին արգելափակված Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդմա Նիկոլ Փաշինյանը։

Նա եւ հանրահավաքի մասնակիցներն այս պահին շրջափակել են Ֆրանսիայի հրապարակը եւ պատարստվում են գիշերել այնտեղ։ Մի պահ Փաշինյանին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ կանչեց առանձին զրուցելու։ Ի պատասխան Փաշինյանը հայտնեց, թե չի գա, եթե Օսիպյանն ասելիք ունի,թ ող ասի բոլորի ներկայությամբ։ Զրույցն, այդպես էլ, չստացվեց։

Փաշինյանը նաեւ հավաքվածներին կոչ արեց ծածկոցներ, ստվարաթուղթ բերել՝ գիշերը հրապարակում անցկացնելու համար։

Ի դեպ, հրապարակում բավական քիչ ոստիկաններ կան, թեպետ ցուցարարները նշում են, որ որոշ ոստիկանական ուժեր գտնվում են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ։

Տպել
Ամենաշատ