News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երթի մասնակիցները, որոնք արգելափակել են Ֆրանսիայի հրապարակը, փակել են տարածքը հինգ ուղղություններով եւ պատասխանատուներ նշանակել։

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին կոչ է արել «տնավորվել», միաժամանակ պահպանել տարածքւ մաքրությունը։ Փաշինյանը նաեւ հինգ ուղղություններով պատասխանատուներ է նշանակել։ Մասնավորապես, պատասխանատուներ են նշանակվել Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Արմեն  Մարտիրոսյանը, Պետրոս Մակեյանը, Հայկ Բարսեղյանը, Շահեն Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Գարիկ Սարգսյանը, Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը։

Տարածքում համազգեստով ոստիկան գրեթե չկա։ Նշենք, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների նստացույցի կապակցությամբ։

«Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որպես երթի կազմակերպիչ, երթի մասնակիցներին ուղղորդել է Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակ՝ ամբողջությամբ դադարեցնելով երթեւեկությունը: Ֆրանսիայի հրապարակում հատվող փողոցները մայրաքաղաքի համար կենսական նշանակության ճանապարհներ են, որոնցով երթեւեկող ՀՀ քաղաքացիների համար արդեն իսկ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ եւ անհարմարություններ:

Հավաքի բնականոն ընթացքի ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, հավաքի վայրում կարգադրիչների բացակայությունը, ոստիկանության ներկայացուցիչների հետ չհամագործակցելը, հավաքի մասնակիցների կողմից համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տեղափոխումը հավաքի վայր փաստում են, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը:

ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին՝ չկորցնել զգոնությունը եւ ցուցաբերել օրինավոր վարք»,- ասվում է հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ