Իսպանիայի Բենիդորմ քաղաքի՝ Կոստա Բլանկայի գլխավոր հանգստավայրերից մեկի իշխանությունները զբոսաշրջիկներին անվճար Wi-Fi կտրամադրեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միեւնույն ժամանակ մինչեւ 20,000 մարդ կարող է օգտվել բարձր արագությամբ ինտերնետի ծառայություններից:
Հանգստավայրի քաղաքապետ Թոնի Պերեսը բացատրել է, որ դա կլինի առաջին «խելացի Wi-Fi»-ը թերակղզու լողափերում:
Չարաշահումներից խուսափելու համար յուրաքանչյուր միացումը 30 րոպեից ավել չի տեւելու, որից հետո օգտվողը կարող է նորից կապին միանալ: