News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի»։ Այդ մասին շրջափակված Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, թե տպավորություն է, որ ոստիկանությունը չի հարձակվելու, սակայն պետք է պատրաստ լինեն հնարավոր ցանկացած զարգացման։

Նա նշել է, թե վարժություններ են անելու, որ անհրաժեշտության դեպքում շտապ հավաքվեն։

«Իմ Քայլը» շարժման երթի մասնակիցները, որոնք արգելափակել են Ֆրանսիայի հրապարակը, ակտիվորեն պատրաստվում են գիշերելու, հընթացս էլ սցենարներ մշակում, որ ոստիկանների հարձակման դեպքում անակնկալի չգան։

Ֆրանսիայի հրապարակի տարածքում համազգեստով ոստիկան գրեթե չկա, չկա նաեւ շտապօգնության մեքենան, որը զանգվածային միջոցառւոմների ժամանակ սովորաբար լինում էր տարածքում եւ հերթապահում էր։

Նշենք, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների նստացույցի կապակցությամբ։ «ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչեւ 7.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում:

ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից ակնկալում է գիշերային ժամանակ ձեռնպահ մնալ աղմուկով ուղեկցվող գործողություններից, հարգել մեր համաքաղաքացիների հանգստի իրավունքը, եւ չխաթարել հավաքի վայրի հարակից շենքերի բնակիչների անդորրը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ