News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ամենագեղեցիկ օդանավակայան է ճանաչվել  Իռլանդիայում գտնվող Դոնեգալ օդանավակայանը՝ շրջապատված  գեղեցիկ ժայռերով եւ Ատլանտիկայի ջրերով:

 Հենց այստեղ են նկարահանել «Աստղային պատերազմների» վերջին մասերից մեկը: Երկրորդ տեղում  Արտաքին Հեբրիդյան ափերին գտնվող Շոտլանդիայի Բարրա օդանավակայանն է, հաղորդում է CNNTravel-ը:

Երրորդը Միջերկրական ծովի ափին գտնվող Նիցցայի օդանավակայանն է:

Առաջին տասնյակում ընդգրկվել են նաեւ Նոր Զելանդիայում գտնվող Քուինսթաուն օդանավակայանը, Կարիբյան ծովի Սաբա կղզու Խուանչո-Իրաուսկինը, ԱՄՆ-ի Օռլանդո-Մելբուրնը, Կանադայի Տորոնտո-Բիլլի Բիշոպը, Լոնդոնը, Կարիբյան շրջանի Սեն Մարտենը եւ Մայամիի օդանավակայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ