News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ սկսել է Սիրիայում «կետային հարվածներ» հասցնել՝ ի պատասխան Սիրիայի Դումա քաղաքում անցած շաբաթ ենթադրական  քիմիական հարձակմանը, հայտնում է «Վեդոմոստին»։

 Թրամփի խոսքով՝ գործողությունն իրականացվում է Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի զինված ուժերի հետ համատեղ։

«Ես հրամայեցի ԱՄՆ զինված ուժերին սկսել կետային հարվածներն այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի քիմիական զենքի հետ»,-ասել է Թրամփը: Նա շեշտել է, որ այդ արշավի նպատակն է «ստեղծել ուժեղ զսպող գործոն քիմիական զենքի արտադրության, տարածման ու գործածման դեմ»։

Նա դիմել է Ռուսաստանին ու Իրանին, որոնք աջակցում են Ասադի վարչակարգը․ «Իրանին ու Ռուսաստանին ես հարցնում եմ՝ « Ո՞ր ազգն է ուզում կապակցված լինել անմեղ տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային սպանությունների հետ»,- ասել է Թրամփը (մեջբերումը՝ Reuters)։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն կարող էր լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի ու Իրանի հետ, եթե այդ երկրները փոխեին իրենց դիրքորոշումը Սիրիայի մասով․ «Ռուսաստանը պետք է որոշի՝ արդյոք նա շարունակում է այս մութ ուղին»։

Թրամփը Ռուսաստանին կոչ է արել պատրաստվել Սիրիայի վրա հրթիռային հարվածի։

Նա խոստացել է, որ «այդ գազանություներին ամերիկյան, բրիտանական ու ֆրանսիական համատեղ պատասխանը» ներառելու է բոլոր գործիքները՝ «ռազմական, տնտեսական ու դիվանագիտական»։ Թրամփը հավելել է, որ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ սիրիական վարչակարգը չդադարեցնի քիմիական զենքի գործածումը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարող գործել ամենուրեք, որտեղ բռնապետություն կա, սակայն Մերձավոր Արևելքը խնդրահարույց վայր է։ «Մենք կձգտենք այն ավելի լավը դարձնել, բայց դա խնդրահարույց վայր է,- նշել է նա, - ԱՄՆ-ն գործընկեր ու ընկեր կլինի։ Բայց տարածաշրջանի ճակատագիրը նրա սեփական ժողովրդի ձեռքերում է»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է գործողությանը Մեծ Բրիտանիայի մասնակցությունը։  «Մենք կնախընտրեինք այլընտրանքային ուղի, բայց այս դեպքում այն չկա»։ Նրա խոսքով՝ հարվածները ոչ մի կապ չունեին «ռեժիմի փոփոխությանը» կամ «քաղաքացիական պատերազմին միջամտությանը», դրանք պետք է «զսպեին քիմիական զենքի գործածումը» սիրիական կառավարությունում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես հաստատել է գործողությանը Ֆրանսիայի մասնակցությունը։

Պենտագոնում Սիրիայի վրա հարվածները անվանել են «միանվագ ակցիա» ։ Հարվածների են ենթարկվել սիրիական հետազոտական կենտրոնն ու քիմիական զենքի պաշարներով պահեստը, հայտնել են ԱՄՆ ԶՈՒ-ից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ