News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ԵՆս Սթոլթենբերգը աջակցել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ռազմական գործողությունը «քիմիական զենքի օբյեկտների ու այն գործածելու՝ ՍԻրիայի կառավարության հնարավորությունների դեմ»։ Այս մասին ասվում է նրա հայտարարության մեջ, փոխանցում է «Վեդոմոստին»։

«Դա նվազեցնում է սիրիական վարչակարգի ապագա հնարավորությունները՝ հարձակվել Սիրիայի ժողովրդի վրա քիմիական զենքի օգնությամբ»,- նշվում է հայտարարությա մեջ։

Սթոլթենբերգը նշել է, որ քիմիական զենքի կիրառումը միջազգային նորմերի խախտում է, ու նրանք, ովքեր գործածել են այն, պետք է պատասխանատվություն կրեն դրա համար։

«ՆԱՏՕ-ն քիմիական զենքի կիրառումը  սպառնալիք է համարում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- հայտնել է Սթոլթենբերգը։ Նա նշել է, որ «դա պահանջում է հավաքական ու արդյունավետ պատասխան համաշխարհային համայնքի կողմից»։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հրթիռային հարվածներ է հասցրել երեք նշանակետերի Դամասկոսում ու Հոմսում, որոնք կապակցված են եղել քիմիական զենքի արտադրության ու պահման հետ։ Ռուսաստանի ՊՆ-ից հաստատել են, որ ՍԻրիայի վրա ավելի քան 100 հրթիռ է նետվել։ Ռուսաստանն ու Սիրիան հերքում են սիրիական Դումա քաղաքում ապրիլին 7-ին քիմիական զենքի կիրառման մեղադրանքները։ Այսօր քաղաքում պետք է իր աշխատանքները սկսեր Քիմիական զենքն արգելող կազմակերպության առաքելությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ