News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի գործողությունները Սիրիայում, որը դաշնակիցների՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ հրթիռային հարվածներ է հասցրել, օրինական եւ հիմնավորված են։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Նախարարի խոսքով՝ ռազմական գործողությունները օրինական են, արդարացված եւ նպատակային։

«Քիմիական էսկալացիան Սիրիայում անընդունելի է»,-հավելել է նա Ելիսեյյան պալատում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Le Dauphine թերթը հայտնում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հարվածները հիմնավորել է նրանով, որ պաշտոնական Դամասկոսը անցել է կարմիր գիծը։

Իր հերթին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆրոնաս Պարլին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Փարիզը մտադիր չէ առճակատման գնալ։ Նրա խոսքով՝ արեւմտյան կոալիցիան թիրախավորել է քիմիական զենքի մշակման կենտրոնը եւ եւս երկու օբյեկտ։ «Մենք հարվածի մասին նախապես նախազգուշացրել էինք ռուսներին»,-հայտնել է նա։

Նշենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հարվածներ են հասցրել Սիրիայի բանակի ուժերի ուղղությամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ արձակված հրթիռների թիվն անցել է 100-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ