News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կարմիր գիծը, որի մասին հայտնել էր Ֆրանսիան 2017-ի մայիսին, հատվել է։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիրիայում իրականացված գործողության կապակցությամբ, որին մասնակցում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան։

«Այսօր երեկոյան ես կարգադրել եմ ֆրանսիական զինված ուժերին միանալ միջազգային գործողություններին, որոնք իրականացնում են ԱՄՆ-ն ու ՄԹ-ն սիրիական վարչակարգի քիմիական զենքի ընդհատակյա զինանոցի դեմ։

Մեր պատասխանը սահմանափակվել է սիրիական վարչակարգի հնարավորություններով, որոնք թույլ են տալիս քիմիական զենք արտադրել ու կիրառել։

Ֆրանսիան ու նրա գործընկերները այսօր շարունակելու են իրենց ջանքերը ՄԱԿ-ում, որպեսզի միջազգային մեխանիզմ ստեղծեն պատասխանատվություն սահմանելու ու այդ գործողությունները կրկնելու՝ սիրիական վարչակարգի գայթակղությունը կանխելու համար։

2017-ի մայիսից Ֆրանսիայի առաջնայնությունները Սիրիայում մշտական են եղել՝ պայքար ԻՊ-ի դեմ, հումանիտար օգնության տրամադրում քաղաքացիական բնակչությանն ու հավաքական ազդակի ակտիվացում՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար, որպեսզի Սիրիայում վերականգնվ խաղաղությունն ու կայունությունը ։

Ես կհետեւեմ այդ առաջնայնություններին առաջիկա օրերին ու շաբաթներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսին
Տուժածներ չկան...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրճատում է բարձրաստիճան սպաների թիվը Սիրիայում
Իրանը կսկսի ավելի շատ հույս դնել դաշնակից շիա խմբավորումների վրա՝ տարածաշրջանում իր ազդեցությունը...
13 տարի անց ԱՄԷ առաջին դեսպանը ժամանել է Դամասկոս
ԱՄԷ-ն իր դեսպանության աշխատանքը Դամասկոսում վերականգնել է 2018թ. դեկտեմբերին...
Ամենաշատ