«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր, չեխ եւ ամերկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը մահացել է 86 տարեկանում։ Նրա մահվան մասին լրագրողներին հայտնել է կինը, հայտնում է «Մեդուզա»-ն։

Նրա ամենահայտնի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի բոլոր հինգ գլխավոր պարգեւները՝ լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, ռեժիսորի եւ երկու դերասանների խաղի համար։ Այն նկարահանվել է Քեն Քիզի վեպի հիման վրա։ 

Նրա մյուս հռչակավոր ֆիլմերից են «Ամադեուս», «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» եւ «Վալմոն» ֆիլմերը։