Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուօղլուն «Թուրքիայի ներքին գործն» է համարել Կարսում հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժումը:
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ հուշարձանը պետք է ապաոնտաժվի, թելադրված են բացառապես էսթետիկական դրդումներից, եւ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա»,- հայտարարել է Դավութօղլուն:
Նշենք, որ Կարս կատարած այցելության ընթացքում Թուրքիայի վարչապետ «հրեշավոր» էր որակել հուշարձանը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ափսոսանք էր հայտնել Էրդողանի հայտարարության կապակցությամբ եւ նշել, որ դա եւս մեկ խոչընդոտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին:





























