News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայ-ամերիկյան հարաբերություններն աչքի են ընկնում հատուկ ջերմությամբ, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Վաշինգտոնում «Դիվանագետ» հանդեսի կողմից կազմակերպված քննարկման ընթացքում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

«ԱՄՆ-ի ընկալումը Հայաստանում եզակի է եւ ռոմանտիկ՝ հաշվի առնելով հազարավոր ամերիկացի միսիոներներին, ովքեր, կարելի է ասել, փրկեցին հայ ազգը Ցեղասպանությունից հետո: 150,000 հայ որբեր փրկվել էին Սիրիայի անշունչ քարանձավից», - նշել է դեսպանը:

Նրա խոսքով, Վաշինգտոնն իր կողմից միշտ ըմբռնումով է մոտեցել Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշմանը Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ: Ընդհանրապես, հայերը գլոբալ ժողովուրդ են եւ Երեւանը վարում է բազմավեկտոր քաղաքականություն՝ չսահմանափակվելով մեկ ուղղությամբ:

«Մեր նպատակն է կառուցել կայուն, Արեւմտյան, լիբերալ, ժողովրդավար հասարակություն», - նշում է դեսպան Հովհաննիսյանը:

Հավաքվածներին հատկապես հետաքրքրում էին Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնց բացակայությունն, ըստ դեսպանի, տարածաշրջանային զարգացման հիմնական խոչընդոտն ու Հայաստանի համար անվտանգության խնդիր է:

«Երբ 26 տարի առաջ Հայաստանը դարձավ անկախ երկիր, այն առնչվեց անվտանգության կարեւոր մարտահրավերի. 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը, որը վերականգնվեց պատմական Հայաստանի փոքր մասնիկի վրա, կանգնեց դեմ առ դեմ 80-միլիոնանոց Թուրքիայի առջեւ՝ մի պետության, որը մեկ դար առաջ ծրագրում էր վերացնել հայ ազգը, իսկ այժմ փակ է պահում սահմանը Հայաստանի հետ եւ չի ճանաչում պատմական պատասխանատվությունը, չի ճանաչում Ցեղասպանության սարսափը», - նշեց դեսպանը:

Քննարկման կազմակերպիչ «Դիվանագետ» հանդեսի խմբագիր Վիկտոր Շիբլը նշում է, որ Վաշինգտոնի քաղաքական վերնախավի համար կարեւոր է հասկանալ Հայաստանի պատմությունն ու քաղաքականությունը. «Հայաստանը դարավոր պատմություն ունեցող կարեւոր երկիր է, որը Միացյալ Նահանգներում ունի հսկայական հայ համայնք»:

Քննարկմանը ներկա Սերբիայի դեսպան Ջերջի Մատկովիչն ընդգծում է՝ սա իր այցելած վերջին ամիսների լավագույն քննարկումն էր: Հատկապես դեսպանին հետաքրքրել էր հայ եւ սերբ ժողովուրդների նմանությունը. «Մեր պատմությունն ու ազգերը շատ մոտ են միմյանց. Սերբերն ու հայերը սերտ բարեկամներ են: Մենք նույնպես դարեր շարունակ ծանր պայմաններում ենք եղել, սակայն, նույնպես հաղթահարել ենք դժվարությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ