News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 14-ի լույս գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ավիահարվածներ են հասցրել Սիրիայի ուղղությամբ՝ Դումա քաղաքում քիմիական հարձակմանն ի պատասխան, որի իրականացման համար Արեւմուտքը մեղադրում է սիրիական զինվորականներին։ ԱՄՆ հայտարարության համաձայն՝ հարվածներն իրականացվել են Դամասկոսի եւ Հոմսի շրջաններում երեք թիրախների ուղղությամբ, որոնք ենթադրաբար կապված են քիմիական զենքի ստեղծման սիրիական ծրագրի հետ։ Դրանք են՝ գիտահետազոտական ինստիտուտը, հրամանատարական կետը եւ պահեստները, ինչպես նաեւ քիմիական զենքի երկու պահեստ Հոմս նահանգում։ Լրատվամիջոցների տվյալներով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Ղուտայի Ադ Դումեյր օդանավակայանը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Սիրիայի ուղղությամբ ավելի քան 100 հրթիռ է արձակվել։ Ռուսական զինվորականների տվյալներով՝ մարտի մեջ են մտել Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, որոնց հաջողվել է խոցել կոալիցիայի հրթիռների զգալի մասը։ 103 թեւավոր հրթիռներից սիրիական ՀՕՊ-երին հաջողվել է խոցել 71-ը։ Հարվածին արձագանքելու համար գործի են դրվել Սիրիական հակաօդային պաշտպանության միջոցներ՝ Ս-125, Ս-200, «Բուկ» եւ «Խորանարդ» համակարգերը, որոնք ավելի քան 30 տարի առաջ արտադրվել էին Խորհրդային Միությունում։

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործի են դրվել Թագավորության ռազմաօդային ուժերի Tornado GR4 տեսակի չորս ինքնաթիռ։ Նրանք Հոմսից ոչ հետո ենթադրյալ քիմիական զենքի պահեստի ուղղությամբ արձակել են Strom Shadow թեւավոր հրթիռներ։ 

Ֆրանսիան հայտնել է, որ հրթիռները արձակվել են Rafale կործանիչներից՝ մեկնարկելով Կիպրոսում բրիտանական բազայից։

ԱՄՆ ՊՆ-ն գործողություններն անվանել են «միանգամյա»։ Նախարար Ջոն Մետիսի խոսքով՝ այս հարվածը կրկնակի հզոր էր նախորդից, երբ ԱՄՆ-ն, ի պատասխան քիմիական հարձակման, ռմբակոծել էր սիրիական ռազմական «Շարիաթ» օդանավակայանը։ Մոտակա ժամանակներս նոր հարվածներ ամերիկացիները չեն նախատեսում։ ԱՄՆ հրամանատարների շտաբի կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի, ապա նաեւ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլիի փոխանցմամբ՝ իրենք Ռուսաստանին նախազգուշացրել էին։ 

Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկին հայտնել է, որ Սիրիայի խաղաղ բնակիչների եւ բանակի շրջանում զոհեր չկան։ 

Պուտինն այս գործողություններն անվանել է «ագրեսիա ինքնիշխան պետության դեմ, որը գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջին գոտում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ