News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Անգնահատելի է Ձեր ավանդը փորձարարական միջուկային ֆիզիկայի զարգացման բնագավառում: Ձեր անմիջական մասնակցությամբ հայտնագործվել են Մենդելեեւի պարբերական աղյուսակի մի շարք տարրեր, եւ Ձեր անունն իր հավերժական տեղն է գտել աղյուսակի՝ մեզ հայտնի վերջին տարրերի շարքում: Ձեր գիտական վաստակն արժանի է խոնարհման եւ հպարտությամբ է լցնում հայորդիների սրտերը:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, ուժ ու կորով՝ շարունակելու Ձեր գործունեությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ