News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները ձեռքերը վեր պարզած մտան Հանրային ռադիոյի շենք: Նրանք բարձրացան վերեւի հարկ, կոտրեցին դռներից մեկը (ֆոտոռեպորտաժ):

«Որեւէ մեկը որեւէ բանի ձեռք չտա: Որեւէ մեկի հասցեին, որեւէ ոստիկանի հասցեին որեւէ թթու խոսք չլսեմ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներողություն խնդրելով ոստիկաններից, որոնց անհարմարություն են պատճառում:

«Մենք հիմա գտնվում ենք Հանրային ռադիոյի շենքի մոտ, սա մեր հաջորդ հաջողությունն է: Սա բաց ձեռքերի մարտավարության նվաճումն է: Դուք տեսաք, որ ոստիկանը, լիցքավորած զենքը ձեռքին: Ես նրան ոչ մի թթու խոսք չասացի, մեր տղաները միայն խնդրում էին: Ես ասացի, եթե պիտի կրակես սպանես, կրակիր»,-ասաց Փաշինյանը:

Նա խնդրեց իրեն եթեր տրամադրել: «ՀՀ քաղաքացիները, ըստ էության, զրկված են Հայաստանի քաղաքական կյանքը օբյեկտիվ լուսաբանող հեռուստատեսային տեղեկատվություն ստանալուց: Հեռուստատեսային դաշտը տեղեկատվական շրջափակման է ենթարկել «Իմ քայլը» արշավը: Հանրային հեռուստատեսությունը դարձել է ՀՀ քաղաքացիներին գերեվարելու գործիք: Մենք սրանով մեր քաղաքական բողոքն ենք արտահայտում՝ տեղեկատվական բլոկադայի ենթարկելու կապակցությամբ: Մենք որեւէ մեկին վնաս տալու մտադրություն չունենք: տանում ենք բաց ձեռքերի քաղաքականությամբ ՀՀ քաղաքացիներին ազատագրել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի գերությունից»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ներողություն խնդրեց ոստիկաններից ու Հանրային ռադիոյի աշխատակիցներից անհարմարություն պատճառելու համար՝ հավելելով, որ այս անհարմարությամբ իրենք փորձում են քաղաքացիներին ազատել ավելի մեծ անհարմարությունից՝ պետության կորստից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
Ամենաշատ