News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հոնդուրասը մտադիր է Երուսաղեմ տեղափոխվել Իսրայելում գտնվող դեսպանատունը, հաղորդում է DW-ն՝ հղում կատարելով KNA գործակալությանը: Հոնդուրասի Ազգային Կոնգրեսի լիագումար նիստում տեղափոխման մասին որոշումը հաստատվել է մեծամասնության կողմից

Իսրայելը ողջունում է «ընդունված որոշումը», նշվում է Իսրայելի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունում: Մոտ ժամանակներս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո  Էրնանդեսը բանակցություններ կանցկացնեն:

2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Երուսաղեմը ճանաչում են որպես Իսրայելի մայրաքաղաք եւ խոստացել էր Թել Ավիվից դեսպանատունն այդ քաղաք տեղափոխել: Վաշինգթոնի որոշումը զանգվածային բողոքներ առաջացրեց մի շարք մուսուլմանական եւ արաբական երկրներում, ինչպես Եվրոպայի քննադատությանն արժանացավ: Ավելի ուշ դեսպանատան Երուսաղեմ տեղափոխելու մասին հայտարարեց նաեւ Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ