Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածները՝ շեշտելով, որ այս հարձակումները պայմանավորված են Արեւելյան Ղուտայում Արեւմուտքի աջակցությունը ստացող ահաբեկիչների պարտության հետ կապված Վաշինգթոնի զայրույթով եւ հուսահատությամբ, գրում է Fars-ը։
«Ամերիկյան ագրեսիան տարածաշրջանում միայն ոչնչացում եւ ավերածություն կբերի»,-նշել է Ռոհանին։
Նրա խոսքով՝ Իրանը միշտ աջակցել է հալածյալներին տարածաշրջանում եւ աշխարհում՝ հավելելով, որ սիրիացիները դեմ էին հանդես գալիս օտարերկրացիների ագրեսիային: