News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրային ռադիոյի շենքում, Ամերիկյան համալսարանում եւ որոշ բնակելի շենքերում վթարի պատճառով է, որ այս պահին էլեկտրաէներգիա չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալիա Սարջանյանը:

Դիտարկմանը, որ դա տեղի ունեցավ հենց այն պահին, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը եւ իր աջակիցները գտնվում էին Հանրային ռադիո շենքում, արդյոք այդտեղ դիտավորություն չկա, ՀԷՑ մամուլի քարտուղարը պնդեց, որ դա էլեկտրաէներգիայի վթարային անջատում էր:

«Հիմնականում Հանրային ռադիոյի սնուցում թիվ 51 բաշխիչ կետից է իրականացվում, սկզբում այդտեղ է վթար եղել, դա է  անջատվել, ապա 35110 Չարենց ենթակայանում է վթար եղել, որտեղից երկրորդ սնուցումն է իրականացվում, դրանից հետո ամբողջ շենքը հոսանքազրկվել է»,- ասաց Նատալյա Սարջանյանը:

Նա նշեց, որ 15:47 եւ 15:56-ին հոսանքազրկվել են Աբովյան, Հերացի, Տերյան, Ալեք Մանուկյան, Նալբանդյան Երվանդ Քոչար, Զավարյան, Քաջազնունի, Չարենց, Խանջյան , Թումանյան, Տպագրիչների ,  Հանրապետության , Արամի  Վարդանանց, Վազգեն Սարգսյանի մարզադաշտի մի հատվածը, Սայաթ- Նովա, Տիգրան Մեծ, Պորենացի փողոցների որոշ հատվածներ: 17:00-ի  դրությամբ  վթարի պատճառները վերացվել էլ, էլեկտրաէներգիան էլ վերականգնվել է:

Նատալիա Սարջանյանը հավելեց, որ այս պահին բնակելի հատվածում էլեկրտաէներգիան միացրել են, աշխատանքներ են տարվում Հանրային ռադիոյի եւ Ամերիկյան համալսարանի շենքում էլեկտրաէներգիան վերականգնելու համար:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցների հետ մուտք էր գործել Հանրային ռադիոյի շենք եւ ուղիղ եթեր էին պահանջում, սակայն նրան հրաժարվեցին եթեր տրամադրել, այնուհետեւ  լույսերն անջատեցին:

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների ուղիղ եթերով հանդես եկավ հայտարարությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ