News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի վերջին Ռուսաստան կայցելի: Այս մասին ֆրանսիական BFMTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը:

Նախարարը կարծում է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծումը չի խանգարի ծրագրված այցին, հաղորդում է DW-ն:

Ավելի վաղ Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու հրավեր էր ստացել: Համաժողովը բացվելու է մայիսի 24-ին: 2018 թվականին այն անցկացվելու է «Վստահության տնտեսություն ստեղծելով» կարգախոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ