News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյում ուղերձով ժողովրդին դիմելուց հետո իր աջակիցների հետ լքել է շենքը: Ցուցարարները շարունակում են իրենց երթը Երեւանի փողոցներում (ֆոտոռեպորտաժ):

Հասնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքին՝ Փաշինյանը հայտարարեց. «2015-ի նոյեմբերի 30-ին հրապարակվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, որում նա նշել է. «Եթե 2018 թվականի աշխարհի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց հիմա ասում եմ»:

Այսինքն՝ ՀՖՖ նախագահը հայտարարել է, որ եթե հավաքականը ձախողի շրջափուլը, ինքը հրաժարական կտա: Հայաստանի հավաքականը դուրս է մնացել այդ շրջափուլից եւ Ռուբեն Հայրապետյանը, իր կուսակցական ղեկավար Սերժ Սարգսյանի նման, մինչ օրս հրաժարական չի տվել»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ ինչպես Սերժ Սարգսյանը ստեղծել է ստահոդ պետություն, այնպես էլ Ռուբեն Հայրապետյանը ստեղծել է ստահոդ ֆուտբոլ:

«Սա մարտահրավեր է Ռուբեն Հայրապետյանին, որ իր կուսակցական շեֆի նման խոսքի տեր չէ, խոսքից թռնող է: Եթե խոսքիդ տերն ես, Ռուբեն Հայրապետյան, հեռացիր քո խոստմանը համապատասխան»,- ասաց ՔՊ ղեկավարը:

Նա ձեռքում պահել էր ծակ ու ցեխոտ գնդակ՝ ասելով. «Այս ծակ ու ցեխոտ գնդակն այսօրվա հայկական ֆուտբոլի սիմվոլն է»: Այնուհետեւ Փաշինյանը ոտքով հարվածեց գնդակին՝ նետելով ՀՖՖ շենքի դռան մոտ, ապա ցուցարարները սուլելով հեռացան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ