Հանրային ռադիոյի առաջին ծրագիրը ժամը 16։55-ին վերականգնել է հեռարձակումը։ Եթերը վերականգնվել է ինչպես թվային ֆորմատում, այնպես էլ FM հանրապետական ցանցում։ Գլխավոր ռադիոն ավելի քան մեկ ժամ «լռում» էր։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ մուտք էր գործել Հանրային ռադիոյի շենք եւ ուղիղ եթեր էր պահանջում, սակայն նրան հրաժարվել են եթեր տրամադրել, ապա անջատել են շենքի լույսերը: Հեռարձակումը վերականգնվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիրները լքել են շենքը։