News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին կիսվել Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման փաստերով, սակայն մերժվել է: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը նշել է, որ բացի լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի հիշատակումից, ինչպես նաեւ մասնագետների համար բավականին ծիծաղելի տեսագրությունից, ուրիշ «ոչինչ չի ներկայացվում»: Նրա խոսքով՝ Մակրոնը հրաժարվել է բացահայտել Ֆրանսիայի մոտ գտնվող  ենթադրյալ քիմիական հարձակման տվյալները:

 «Պատասխանն էլ էր նույնը. մենք չենք կարող տրամադրել այդ տվյալները, քանի որ դա գաղտնիք է, մանավանդ, որ դա մեր գաղտնիքը չէ», — «ՌԵՆ ՏՎ»-ն մեջբերել է Լավրովի խոսքը:

Լավրովը Սիրիայում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների գործողությունները անընդունելի եւ անօրինական է անվանել: «Միացյալ Նահանգների նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը, եւ Ֆրանսիայի նախագահը հայտարարեցին, որ իրենք անհերքելի փաստեր ունեն, որ առաջին հերթին Դումայում քիմիական զենք է կիրառվել, եւ երկրորդ, որ դա արել է ոչ այլ ոք, քան Բաշար Ասադը՝  համապատասխան հրաման տալով», - ասել է Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, որ Դամասկոսն արգելափակել է ՔԶԱԿ-ի փորձագետների մուտքը Արեւելյան Գուտա, Լավրովը նշել է, որ իրականությանը չեն համապատասխանում:

«Ընդ որում, իհարկե, բոլորին հասկանալի է, որ որ դա տեղի ունեցավ մեկ օր առաջ, երբ ՔԶԱԿ փորձագետները, որոնք արդեն ժամանել էին Բեյրութ, պետք է ուղեւորվեին դեպքի վայր, որպեսզի համոզվեին այնտեղ քիմիական զենքի կիրառման վկայությունների առկայության կամ բացակայության մեջ»:

Նրա խոսքով՝ փորձագետները հաստատել են, որ պատրաստ են գնալ Դումա, որպեսզի իրականացնեն իրենց առաքելությունը: Նա հույս է հայտնել, որ այս անգամ նրանց թույլ կտան դա անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ