News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել «Մուսուլման եղբայրների» գերագույն առաջնորդ Մոհամեդ Բադիի ցմահ ազատազրկման մասին դատավճիռը, հաղորդում է AFP-ն:

Դատարանը նաեւ ուժի մեջ է թողել «Մուսուլման եղբայրների»  մյուս երկու առաջնորդների դատավճիռները:

Ամբաստանյալներին մեղադրել են 2013-ի հուլիսին բողոքի ակցիաների ժամանակ անկարգությունների կազմակերպման նպատակով դավադրության մեջ:

Գործի վերանայվել է այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը չեղարկել էր 2015 թվականի դատավճիռը, ըստ որի Բադին եւ 13 այլ անձինք դատապարտվել էին մահապատժի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ