News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համահայաստանյան  ծառատունկ-շաբաթօրյակին Հայաստանի ամբողջ տարածքում այսօր՝ ապրիլի 14-ին, մոտ  36 հա տարածքում տնկվել է շուրջ 36 հազար տնկի (հացենի, թխկի, կաղնի, սոճենի եւ այլն)։

Բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումն իրականացվել է նախօրոք հայտարարված համահայաստանյան ծառատունկի միամսյակի շրջանակներում: Ծառատունկին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի եւ առանձնացված ստորաբաժանումների, Անտառային պետական կոմիտեի՝ նախագահ Միքայել Մանուկյանի գլխավորությամբ, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ ՀՀ բոլոր մարզերում առկա անտառտնտեսություններում եւ բնության հատգուկ պահպանվող տարածքներում։

«Դիլիջան» ազգային պարկում մոտ մեկ հեկտարի վրա ՀՀ բնապահպանության նախարարության, Անտառային պետական կոմիտեի, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների, Հաղարծին համայնքի դպրոցականների, Հրայր Մարուխյանի անվան հիմնադրամի քաղաքական դսընթացի ուսումնական ծրագրի մասնակիցների կողմից տնկվել է 2500 տնկի։

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հայտարարված համահայաստանյան ծառատունկի մեկամսյակի շրջանակներում նախատեսվում է շուրջ 85 հա-ի վրա իրականացնել անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ։

 

Տպել
Ամենաշատ