ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը շնորհակալություն է հայտնել ամերիկացի զինվորականներին Սիրիային հրթիռային հարված հասցնելուց հետո:
«Շնորհակալություն ձեզ՝ ԱՄՆ ԶՈՒ-ի ուժեղ եւ քաջ անդամներ: Ձեր ներդրումն ու մեր մեծ ազգի անվտանգության նվիրվածությունը չի թերագնահատվի եւ աննկատ չի մնա», - Twitter գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով նաեւ զինվորականների ընտանիքների անդամների, «հատկապես երեխաներին»: «Շնորհակալություն ձեր անձնազոհության համար»: