News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի բոլոր 29 անդամները աջակցել են Սիրիայի ուղղությամբ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարձակումները՝ որպես ենթադրյալ «քիմիական հարձակման» հետեւանք: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նրա խոսքով՝ Սիրիայի դեմ հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ քիմիական զենքը չի կարող կիրառվել անպատժելիորեն: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հայտնել են, որ դա «շատ հաջող ակցիա» էր, ինչը զգալիորեն վնասեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ «մոտ ապագայում քիմիական հարձակումների իրականացման հնարավորությունները»:

Ստոլտենբերգը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի դիրքորոշումը ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային այլ տարբերակ չթողեց, քան «սիրիական առանցքային օբյեկտներին» հարված հասցնելը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «սպառել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դիվանագիտական եւ քաղաքական միջոցներով» այս հարցի լուծման բոլոր հնարավոր ուղիները: «Ես չեմ ասում, որ այս հարձակումը լուծեց բոլոր խնդիրները, սակայն ոչինչ չանելու այլընտրանքի համեմատ, դա ճիշտ էր», - ասել է Ստոլտենբերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ