Tesla-ն չափից շատ էր հույսը դնում արտադրության ավտոմատացմանը, որը «մեծ սխալ էր»: Այդ պատճառով ընկերությունը չի կարողանում հավաքել էլեկտրական մեքենաների անհրաժեշտ քանակությունը: Այս մասին CBS-ի հետ զրույցում ասել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը:
Մասկի խոսքով՝ Tesla-ին ավելի շատ մարդիկ են պետք, քանի որ ամբողջական ավտոմատացումը դանդաղեցնում է աշխատանքային ընթացքը: Ընկերությունը բավական կոնվեյերների ժապավեններ եւ համակարգեր էր արտադրության մեջ ներդնում, բայց դրանք չէին հասցնում վերակառուցվել նոր մեքենաների թողարկման ժամանակ, քանի որ դրանք պետք էր նորից մշակել, հաղորդում է HighTech-ը: